00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռենե Լևոնյանին. Հայ ավետարանչական ընկերակցությունը շարունակում է արցախյան ծրագրերը

17:20, 19 մարտ 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին: Նախագահ Արայիկ Հարությունյանը իր երախտագիտությունն է փոխանցել բարերարներին՝ Արցախի բնակչությանը շարունակաբար աջակցելու համար և նշել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են աջակցել նրանց հովանավորությամբ իրականացվող ծրագրերին: Ռենե Լևոնյանը, ընդգծելով, որ կազմակերպություններն Արցախի ժողովրդին օգնությունը շարունակել են նաև 2020թ. պատերազմի ընթացքում, նշել է, որ այս այցի նպատակն է իշխանությունների հետ քննարկել իրենց նոր ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր