00:00:00

Արմավիրի մարզպետը սպառնացել է գյուղացիներին ստրկացնել չկարողացող գյուղապետերին. «Ժամանակ»

13:31, 28 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ վերահսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում թույլ չտալու համար։ Նրանց թվում է մարզի Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը, ով ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, և նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից: Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է այն գյուղապետերին, ովքեր չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին և նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր