00:00:00

Գերիների խոշտանգման արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում. ՄԻՊ

16:39, 19 մարտ 2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում. «Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ դրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են: Հանցանք կատարած անձինք, իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր