00:00:00

Հայաստանի ճանապարհներին մերկասառույց է․ որոշները փակ են

15:26, 19 մարտ 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։ Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16–27-րդ կմ-ին առկա է մառախուղ։ Մարտի 19-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ին (Ախթալայի կամուրջի մոտ) տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների պատճառով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը միակողմանի փակ է լինելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր