00:00:00

Արտեմ Ասատրյանը ճնշում է. նրա հետ չար կատա՞կ են արել. «Ժողովուրդ»

13:26, 28 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել և ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասն օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետևում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ և պահանջել է կիլոմետրով հեռու մնալ հանրահավաքներից: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Երևի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել և հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր