00:00:00

Նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով. Մելքումյան

14:12, 19 մարտ 2021

Խոհեմության ճանապարհով ենք գնացել, ստացել ենք արդյունք, հիմա ժողովուրդը պետք է իր ձայնը տա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Մեր հիմնական գերխնդիրն այն է, որպեսզի մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն այնպայման տեղի ունենա և որևէ մեկը կասկած չհարուցի, որ այդ ապագա ընտրությունը կեղծվել է կամ վարչական ռեսուրս է օգտագործվել։ Մենք պետք է միասին, բոլոր քաղաքական ուժերով դա ապահովվենք», - ասաց Մելքումյանը։ Նա նշեց, թե նախընտրական փուլում պետք է փորձել բացառել «գոտկատեղից ներքև» հարվածները։ «Պետք է ընտրությունների գնալ հնարավորինս նորմալ ճանապարհով։ Նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով, պետք է գնալ ճշմարտությունը ներկայացնելու», - ասաց Մելքումյանը։ Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել է, որ արտահերթ խորհրդրանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր