00:00:00

ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ընդդիմությունը դեմ էր

13:13, 19 մարտ 2021

Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1: Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար: Նշենք, որ նախագիծը արժանացել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատությանը և պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ նախագծով սահմանափակում են դատավորների, փաստաբանների աշխատանքը, և սա ուղղված է դատարանների անկախության դեմ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր