00:00:00

Արցախի ոստիկանությանը սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են փոխանցվել

16:20, 19 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ: Արցախի Հանրապետության դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ   պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով 10 նյութ է   փոխանցել ոստիկանությանը` Արցախի Հանրապետության քրեական դատավարության   օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-նշում են դատախազությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր