00:00:00

ՏՄՊՊՀ-ն հրավիրում է ընդգրկվելու հանձնաժողովին կից գործող տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհրդի կազմում

21:40, 17 մարտ 2021 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իր խնդիրները և գործառույթներն իրականացնելիս կարևորում է համատեղ ակտիվ աշխատանքների իրականացումը քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների հետ: Այս նպատակով հանձնաժողովին կից ստեղծվել է տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհուրդ, որի գործունեության նպատակներն են հանձնաժողովին աջակցելը, տնտեսվարող սուբյեկտներին և հասարակությանը տնտեսական մրցակցության վերաբերյալ հարցերին մասնակից դարձնելը, մրցակցային միջավայրի զարգացմանը նպաստելը։ Հրավիրում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ընդգրկվելու հասարակական խորհրդի կազմում։ Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկության դեպքում կարող եք մինչև սույն թվականի մարտի 25-ը դիմել հանձնաժողով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող գործունեության ամփոփ նկարագիրը։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 60) 830–840 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր