00:00:00

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք

17:45, 16 մարտ 2021 Հասարակություն

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  275 685 է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Երեկ իրականացվել է  29 652 թեստավորում, որից 22 203-ը հակամարմինների թեստով, 7 449-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  128 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 693 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 658: Դրականության ցուցանիշը՝ օրական 1,81%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1,52%, վերջին 7 օրվանը՝ 1,45%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր