00:00:00

Նոր որոշում «Էնջինփրոջեքթ Քոմ» ՓԲԸ-ի մասին. 112 մլն դրամի ներդրում, 11 նոր աշխատատեղ՝ 560 հազար դրամ աշխատավարձով

15:36, 11 մարտ 2021 Հասարակություն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 11-ի նիստում որոշեց «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲԸ-ն ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս ընկերությունը նախատեսում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այն զբաղվում է՝ ծրագային ապահովման պրոդուկտեր արտադրելով, մասնավորապես շինարարական մեծ ընկերությունների համար: Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 15.3 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 68 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: Ներկայացված հայտը մանրամասն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա: Նախարարի խոսքով, այս պահին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են ընդամենը 3-ւ, բայց այս տարվա սկզբին եւս 3-4 ընկերություն դիմել են, զգացվում է էական ակտիվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր