00:00:00

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պահել հակահամաճարակային կանոնները, որպեսզի չվերադառնանք նախկին սահմանափակումներին

11:18, 11 մարտ 2021

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին: Նա ասաց, որ նոր դեպքերի էական աճ կա: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Նախարարի խոսքով՝ այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված է: «Այս պահին ունենք ծավալված ինը բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով պացիենտներին, ներկայում մոտ 100 մահճակալ ունենք, այս օրերին շարունակում ենք ծավալման աշխատանքները», - ասաց նախարարը: Ավանեսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք ունենք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե պետք է հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահել: «Պետք է մեր խնդիրը լինի, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտությույն չլինի: Խնդրում եմ, կոչ եմ անում մեր ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումը էական նշանակություն է ունենալու այս հարցում», - ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր