00:00:00

Վարչապետը խախտում եւ շրջանցում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը. Տարոն Սիմոնյան

18:52, 10 մարտ 2021

Վարչապետը շարունակում է խախտել եւ շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ Հանրապետության Նախագահը դեռ ՉԻ ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։ Հետեւաբար, վարչապետը շարունակում է խախտել եւ շրջանցել ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը»։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Հանդիպմանը ներկա չի  չի եղել Օնիկ Գասպարյանը: Հրապարակված տեսանյութում երեւում է, որ վարչապետին ուղեկցում է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի կողքին նստած է Արտակ Դավթյանը, որին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը Նիկոլ Փաշինյանն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը դեռ չի ստորագրել այն։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահը երեք օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր