00:00:00

4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

18:30, 10 մարտ 2021

Մարտի 9-ին և 10-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների նպատակն էր մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և  նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումը: Շտաբային մարզումներին ընդգրկված ստորաբաժանումները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր