00:00:00

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. Armdaily.am

15:39, 10 մարտ 2021

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
-Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի։ -Այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, ի՞նչ եք կարծում։ -Իհարկե՝ նույն պլանով են գործում։ -Ըստ պլանի՞ են գործում։ -Այո, ըստ պլանի։ -Այսինքն՝ բանակի կազմաքանդո՞ւմ։ -Ոչ միայն բանակի, այլև պետության։ -ԶՈւ ղեկավարությունը, հրամանատարական կազմը դա գիտակցո՞ւմ է։ -Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է։ -Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, բախումներ կլինե՞ն։ -Կանխատեսում եմ պետության կործանում։ -Անդառնալի՞ գործընթաց է դա։ -Նու, եթե էդպես դնում են՝ դա է լինելու, որովհետև այն, ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց նպատակը վերջնական Զինված Ուժերի և պետության քայքայումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր