00:00:00

Կորոնավիրուսի բրիտանական շտամը, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 111 երկրում. ԱՀԿ

16:14, 10 մարտ 2021

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը հայտնի է ավելի արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտանբերվել է ևս հինգ երկրներում: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչեկլով Առողջապահության համաշխարհային կազմկերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագիրը, այդ շտամով վարակման դեպքեր մինչ այժմ արձանագրվել են 111 երկրներում: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս շտամի վարակելու ունակությունը 36-75 տոկոսով ավելի բարձր է, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի սկզբնապես հայտնի շտամինը: Նշվում է նաև, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամը տարածվել է 58 երկրում, իսկ P.1 շտամը, որը նախապես հայտնաբերվել էր Բրազիլիայում և Ճապոնիայում, տարածվել է ևս 32 երկրում: Այս շտամները ևս ավելի արագ են տարածվում, քան «Քովիդ-19» վիրուսի նախնական տարբերակը: Ըստ Worldometers.info կայքի տվյալների՝ կորոնավարակակիրների թիվն աշխարհում գերազանցել է 118 մլն-ը, մահացածներինը՝ 2.6 մլն-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր