00:00:00

Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու մրցույթ է հայտարարվել

15:52, 10 մարտ 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով. 3 տեղ՝ բակալավրիատ, 4 տեղ՝ մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա: Նախարարությունից հայտնում են, որ ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց: Մրցույթին միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող և օտար լեզուներին տիրապետող ու բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Քննությունները տեղի կունենան 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր