00:00:00

Մինչև Երևանը վերցնելը Ադրբեջանը գերիների հարցը տանելու-բերելու է

14:43, 10 մարտ 2021

Գերիների հարցն ինքն իրեն չի լուծվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը: «Շատ հետաքրքիր ձևով սկսել են մանիպուլացնել գերիների հարցը՝ ասելով. «Այ, մի բան խոսենք, խնդիրը չի լուծվի»: Գերիների հարցը ինքն իրեն չի լուծվելու. կամ պիտի ձևավորենք գերիների այնպիսի պաշար, որոնցով ստիպված է լինելու Ադրբեջանը բոլորը բոլորի դեմ փոխանակել, կամ ձևավորենք համաշխարհային այնպիսի սանկցիոն դաշտ Ադրբեջանի դեմ, որ փորձի վերադարձնել, այլ պարագայում չի վերադարձնի: Ինչո՞ւ վերադարձնի: Ալիևը Զանգեզուրն է ուզում, ասում է՝ Երևանն էլ է իմը, մինչև Երևանը վերցնելը ինքը այս հարցերը տանելու-բերելու է»,- ասաց նա: Պողոսյանը նշեց՝ այսօրվա դրությամբ չենք կարողացել մեր ճանապարհներն այնպես կարգավորել, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենային նոր գերիների պաշար ձևավորել, հակառակը՝ մենք պետք է դա կարողանայինք անել: Քաղաքագետն անդրադարձավ նաև նոր պատերազմի վտանգի մասին Կառավարության հայտարարություններին: «Արդյո՞ք կառավարությունը համարում է, որ պատերազմն ավարտվել է. իրենք չէին ասո՞ւմ՝ հրադադար է, դա նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել, պատերազմով մեզ վախեցնում եք, մանիպուլացնում եք, որ ի՞նչ»,- նշեց նա: Պողոսյանի կարծիքով՝ հայացքը դեպի ապագա նետել հնարավոր կլինի միայն այն օրը, երբ գործող իշխանությունները հրաժարական տան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր