00:00:00

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի

13:30, 10 մարտ 2021

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին եւ ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգուտ կտա բոլորին»,-ասել է նա: «Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի»,-ասել է Ռուդենկոն: «Հուսով ենք՝ դրան չի հասնի»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարակազմը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ արդեն երկու անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն ուղարկել ԳՇ պետին հեռացնելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր