00:00:00

Օնիկ Գասպարյանի հորդորը ղեկավարման ենք վերցնում որպես հանձնարարական. ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ

13:24, 10 մարտ 2021

Զինված ուժերի ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»: Նշենք, որ այսօր ավելի վաղ ուղերձով էր հանդես եկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր