00:00:00

ԱԺ շենքը կառուցվել է Կոզեռնի հին գերեզմանատան վայրում․ այն կրկին դարձավ գերազմանատուն

11:48, 10 մարտ 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում Ազգային ժողովի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել․ «Շատերը գիտեն, որ Ազգային ժողովի շենքը կառուցվել է Կոզեռնի հին գերեզմանատան վայրում։ Այսօրվանից խորհրդարանի շենքը կրկին դարձավ գերազմանատուն, թրքաբարո ուսապարկերի քաղաքական գերեզմանատուն»։ Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ է՝ ընդդիմության ներկայացուցիչները փակել են Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ-ի դիմացի հատվածը և պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մարտի 9-ին հերթական հանրահավաքի ժամանակ ցուցարարները փակել են նաև ԱԺ-ի մուտքերը և որոշել պատգամավորներին ներս թողնել միայն այն դեպքում, երբ վերջիններս կպահանջեն ՀՀ վարաչպետի հրաժարականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր