00:00:00

Հերթը ՍԴ-ին է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է. Էդմոն Մարուքյան

00:21, 10 մարտ 2021

Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ։ Այսինքն, սահմանադրական դատարանը, քննության ընդունելով Հանրապետության նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի և, հետևաբար, ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը։ Ընդ որում, ակնհայտ է, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զինված ուժերի, այլ նաև ողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից։ Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր