00:00:00

Թունիսն ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

22:30, 09 մարտ 2021

Թունիսի Առողջապահության նախարարությունը ստացել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Առողջապահության նախարար Ֆաուզի Մեհդին Կարթագենի օդանավակայանում ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- նշում է լրատվամիջոցը: Մեհդին օդանավակայանում հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկնարկելու է շաբաթ օրը: Առաջինը կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն բժիշկները, տարեց մարդիկ և զինվորականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր