00:00:00

ԱԺ-ում մոտ 100 մարդ է մնացել․ ինչ է կատարվում Դեմիրճյան փողոցում

21:40, 09 մարտ 2021

Ազգային Ժողովի բոլոր մուտքերը շարունակում են փակ մնալ։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում։ Հատուկ ջոկատայիններ, դիմակավորված և մահակներով ոստիկաններ։ Իրավապահների գործողությունները համակարգում է ՀՀ փոխոստիկանապետը։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս պահին խորհրդարանի շենքում են գտնվում Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ, ինչպես նաև շենքում են պատգամավորների օգնականներ, փորձագետներ, Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ մոտ հարյուր մարդ կա ներսում, ովքեր չեն կարողանում դուրս գալ և տուն գնալ։ Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առավոտյան խորհրդարան որեւէ պատգամավոր չի մտնելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր