00:00:00

Մեքսիկայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 190 000-ը՝ երրորդ ցուցանիշն աշխարհում

21:20, 09 մարտ 2021

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով ողջ աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող երկրում՝ Մեքսիկայում, մահացածների թիվը գերազանցել է 190 000-ը: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, այդ ցուցանիշը մարտի 9-ի դրությամբ՝ հասել է 190 823-ի, վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 319 դեպք: Մահացության ցուցանիշով Մեքսիկան զիջում է միայն ԱՄՆ-ին (ավելի քան 538 000) և Բրազիլիային (ավելի քան 266 000): Հարավամերիկյան երկրում համաճարակի ընթացքում գրանցվել է վարակման 2 130 477 դեպք, որից 1877-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: Վարակման ցուցանիշով Մեքսիկան 13-րդն է ողջ աշխարհում: Այս ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր