00:00:00

Ոստիկանները հատուկ վահաններով մոտեցան քաղաքացիներին. Դեմիրճյան փողոցում իրավիճակը լարված է

19:38, 09 մարտ 2021

Դեմիրճյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ փողոցը փակած ցուցարարներին մոտեցան հատուկ վահաններով ոստիկանները։ Այս պահին ցուցարարները տեղադրում են վրաններ՝ փակելով Ազգային ժողովի մուտքերը։ Նշենք, որ այսօր՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց: Այդ պահին իրավիճակը կտրուկ լարվեց, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, քանի որ վերջինները փորձում էին պատ կազմելով թույլ չտալ քաղաքացիներին մոտենալ Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքին։ Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր