00:00:00

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են, ուստի որևէ միջնորդի կարիք չկա

18:20, 09 մարտ 2021

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են,  ուստի որևէ  միջնորդի կարիք չկա. նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը

Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ  միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր