00:00:00

Իհարկե, Օնիկ Գասպարյանի հետ կապ կա. բանակը չի ենթարկվելու. մնալու են իրենց տեղերում. Վազգեն Մանուկյան

17:40, 09 մարտ 2021

Իհարկե, Օնիկ Գասպարյանի հետ կապ կա: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նենց չի, որ նստած իրար հետ քննարկում ենք, ուղղակի իրար մասին ինֆորմացիա ունենք: Ինքը վարչական դատարան դիմելու է, թե ոչ, ես չգիտեմ: Ես այնքան էլ խորհուրդ չէի տա»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ այսօր վերջին օրն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչպետի միջնորդության հարցով կարող է դիմել ՍԴ, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այսօր կարեւոր է, թե մինչեւ ժամը 6-ը նախագահը կբողոքարկի ՍԴ, թե ոչ, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ քայլեր կանի: Մի բանում ես համոզված եմ, որ բանակը չի նահանջելու: Այսինքն եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից, ես համոզված եմ, որ բանակը չի ենթարկվի: Մնալու են իրենց տեղերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր