00:00:00

Իշխանությունը Երկիրը ներսից եւ դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե ներսում, թե դրսում. Սենոր Հասրաթյան

14:27, 09 մարտ 2021

Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում եւ պաշտպանում են իշխանության եկած եւ վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը, որքան էլ դժվար, բայցեւայնպես, պետք է գիտակցեն, որ այդպես շարունակելով, ոչ միայն «կուշտ» ու, առավել եւս «խաղաղությամբ» չեն ապրելու, այլ, անգամ, ամենաանհավանական զիջումների գնալու դեպքում, միեւնույն է՝ դարանակալ թշնամին մեր վզին է փաթաթելու նոր ու ավելի մեծ պատերազմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, նաեւ հավելել է. «Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է ոչ թե իրական ազատությունն ու փոխըմբռնումը, այլ պատահականությունների բերած ատելության իշխանությունը... Իշխանություն, որը Երկիրը ներսից եւ դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում... Հ.գ.- Ողբերգություն նաեւ այնէ, որ դա արել ու անում են օտարից սնվող, բայց ձեր, ասել է թե՝ խաբվածների «վստահությունը» շահած սահմանափակ թվով պատահականություններ... Չհասկանալ սա, նշանակում է՝ համառորեն գնալ ինքնակործանման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր