00:00:00

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

11:15, 09 մարտ 2021

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը: Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝ Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր, Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի), Մշակութային հեռուստահաղորդաշարեր, Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր, Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ, Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը, Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում, Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր, Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր, Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ, Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ: Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը: Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր