00:00:00

23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սև ամրոցում

21:51, 08 մարտ 2021

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Գրառման մեջ ասվում է․ «Ինչ է արձանագրում Լևոն Տեր-Պետրոսյանը Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Ուշադրությունը սեւեռում ենք անզգույշ բառի վրա: Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող: Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան: Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո: Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր