00:00:00

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում

20:16, 08 մարտ 2021

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Լուսանկարում Ստեփանակերտն է այս պահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր