Երջանիկ պատահականությամբ՝ նախ խորհրդարանում, հետո՝ ՊԵԿ-ում հայտնված Երջանիկ Հակոբյանին իրապես կարելի է անվանել «նոր Հայաստանի» ոչ փոքրիկ կոռուպցիոներ։ Ազգային Ժողովի պատգամավոր աշխատաժ ժամանակահատվածում որեւէ կերպ աչքի չընկող և բացառապես կոճակ սեղմող երիտասարդը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեղափոխվել էր Պետեկամուտների կոմիտե։ Հակոբյանին վստահվել է ՊԵԿ ներքին անվտանգությունը։ Սա այն կառույցն է, որը պայքարում է հենց ՊԵԿ աշխատակիցների կողմից բիզնեսի վարման, հովանավորման և կոռուպցիոն սխեմաների դեմ, ինչպիսին է, օրինակ, ավտոմեքենաների ներմուծում-վաճառքը և դրանից առաջացած հարկերից խուսափումը։ Այլ կերպ ասած Երջանիկի ուսերին ծանր ու պատասխանատու բեռ է դրված։ Բայց պարզվում է նոր Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անող իշխանական վերնախավի աչքից կարծես թե վրիպել է այն հանգամանքը, որ Հակոբյան Երջանիկը իրեն վստահված պաշտոնը դիտարկում է ոչ թե պետությանը և պետականությանը ծառայելուն (Երջանիկն իհարկե իշխանությունում այս առումով եզակիներից չէ), այլ սեփական բիզնեսը զարգացնելուն։
Պաշտոնը ստանձնելուց հետո կասկածելի արագությամբ ավելացել են Հակոբյանի ու նրան փոխկապակցված անձանց մեքենաներ գնելու և վաճառելու գործընթացը։
Եթե պաշտոնը ստանձնելուց առաջ ներկայացված հայտարարագրում նշված է «Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6 և «Մերսեդես Բենց» 430, ապա արդեն 01-06-2020թ․ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնում (Աժ նա գնացել է ՊԵԿ-ի՝ 2018-ին Անանյանի օրոք, բայց հետհեղափոխական Հայաստանում, որտեղ աշխատել է որպես ՆԱՎ պետի տեղակալ, ապա պետ՝ համաձայն վիկիպեդիայում տեղադրված կենսագրականի ) Հակոբյանը հայտարարագրել է ևս 2 գնված «Մերսեդես Բենց», (որոնցից մեկը՝ 2007 թվականինը նա նույն տարվա մեջ գնել ու վաճառել է), ապա նույն տարվա մեջ գնել և վաճառել ու հայտարարագրել է 6 մեքենա՝
1․«Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6, 2006թ․ արտադրության
2․ «Ֆոլսֆագեն Տուարեգ» 3․6, 2010 թ․ արտադրության
3․«Ֆոլսֆագեն Տուարեգ», 3․6 2008 թ․ արտադրության
4 «Մերսեդես Բենց» 350 4 MATiC, 2007 թ․ արտադրության
5«Ֆոլսֆագեն Տուարեգ» , 2010
6․«Ֆոլսֆագեն Տուարեգ», 2006
Տարեվերջին թողել է միայն 2 «Տուարեգ», այսինքն՝ 4-ը վաճառել է։ Սա Երջանիկի հետ փոխկապակցված մի անձ՝ Մանվել Երջանիկի Հակոբյան, 30․05․20 դրությամբ հայտարարագրել է տարվա ընթացքում ձեռք բերված 2 «Մերսեդես Բենց»։
Մեկ այլ փոխկապակցված անձ՝ Սահակ Երջանիկի Հակոբյանը՝ նույն՝ 30․05․2020թ․ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 «Մերսեդես Բենց», իսկ փոխկապակցված անձ Գոհար Մարտիրոսյանը հայտարարագրել է ևս 2 «Մերսեդես Բենց»։
Մանվել Հակոբյանը Երջանիկ Հակոբյանի հայրն է, Գոհար Մարտիրոսյանը՝ մայրը, իսկ Սահակ Հակոբյանն էլ եղբայրը։
Բաբկենի հարևան Պողոսը կասեր՝ երջանիկ ընտանիք են։ Նույն այն Պողոսը, որի մոտ ելույթ ունենալիս Երջանիկի քաղաքական պապան՝ Նիկոլ Փաշինյանը հոխորտում էր, թե պետության փողերը ուտողների թաթիկները կկտրվեն, որ կոռուպցիան այլեւս «նոր Հայաստանում» տեղ չի ունենալու։
Պողոսն այդ ժամանակ ուրախացել էր, ավելին՝ երջանիկ էր, բայց թաթիկներ այդպես էլ չկտրվեցին, ավելին ոմանք ազատություն են տվել իրենց թեւերին և ՊԵԿ-ում երջանիկ լռված են։ Անշուշտ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ժամանակ չունի հետեւելու թե ինչ է կատարվում իր ղեկավարած համակարգում, դե Փաշինյանի հանրահավաքներին է մասնակցում, հպարտ ու ոչ թավշյա դեմքով։
Երջանիկ Հակոբյանն իհարկե ինքն իրեն չի ստուգի, մնում է հուսալ, որ համապատասխան կառույցները կզբաղվեն և կոռուպցիոն թաթիկները ի վերջի կկտրվեն։
Irakanum.am