00:00:00

Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ նահատակ հայորդիները. Տեր Հակոբ քահանա Խաչատրյան

11:28, 08 մարտ 2021

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախյան պատերազմում նահատակ մեր զինվոր եղբայրների մայրեր և քույրեր, երկնքում լույս դարձած հայրենյաց պաշտպան նահատակ մեր զինվորների հետ միասին աղոթում ենք ձեր մխիթարության, համբերության և հանգստության համար: Ամուր և պինդ սեղմում ենք ձեր ձեռքը: Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ երբեք նահատակ մեր հայորդիները: Նրանց պայքարը ճշմարտության պայքար էր, արդարության, իրավունքի, երկրի, հայրենիքի, հավատի և ընտանիքի, սիրո և խաղաղության պայքար էր: Անձեր կան՝ ապրում են, բայց վաղուց ի վեր դադարել են ապրել, իսկ հայոց նահատակ զինվորները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ապրում ու ապրելու են հավետ՝ իրենց ոտնահետքով, նվիրումով, անձնազոհությամբ, հայրենիք, ընտանիք և ընկերսիրությամբ, ապրելու են նորածին մանկան ճիչի մեջ, հայոց աղոթքի մեջ, Հայ ընտանիքիների երջանկության մեջ, մեր հայրենիքի շենացման և զորացման մեջ, հայոց մայրերի երջանկության արցունքներում և հայրենիք սիրող մարդկանց գործերում: Աղոթք և բյուր օրհնություն նրանց լույս հիշատակին և Սուրբ հոգու մխիթարությունն ընդ ձեզ՝ Քաջ մարտիկների հերոս մայրեր և քույեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր