00:00:00

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա

16:42, 07 մարտ 2021

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: «Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել ենք բազմիցս` հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում: Սիրելի տավուշցիներ, մեզ հնարավոր չէ խուճապի մատնել, մեր սահմանները ամուր են նաև ձեզնով: Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր