00:00:00

Եթե երկուշաբթի օրը Փաշինյանը հեռացնի Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի կհավաքվենք այս հրապարակում․ Իշխան Սաղաթելյան

17:43, 06 մարտ 2021

Ըստ երկուշաբթի օրվա ընդունված որոշումների՝ երեքշաբթի օրը մենք կտանք մեր պատասխանը։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով։ Եթե երկուշաբթի օրը գերագույն գլխավոր դավաճան սրիկան կրկին դիմի ապօրինությունների և փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի 17։00-ին կհավաքվենք այս հրապարակում և միասին կորոշենք այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր