00:00:00

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

17:26, 06 մարտ 2021

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: «Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում: Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»,- ասված է գնդապետ Խառատյանի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր