00:00:00

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով․ ՄԻՊ

23:44, 05 մարտ 2021

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով: Այս ասուլիսին ներկայացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգը եւ կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը: Միջազգային հանրությունն այս հարցում կարեւորագույն անելիք ունի, որովհետեւ Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանների հետ կապված գործընթացը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ տարիներով միջազգային մակարդակում ստեղծվել է, ջուրն է լցնում այս ոլորտի կոնվենցիաները, ուղեցույցները, մարդու իրավունքների պահանջները: Այս նոր մոտեցման հիմնավորումները ներկայում ամփոփման փուլում են` միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով»,- գրում է Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր