00:00:00

Սյունիքում ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը. Տիգրան Աբրահամյան

23:37, 04 մարտ 2021

Սյունիքում հակառակորդը որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։ ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում է։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։ Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։ Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության և որպես արդյունք ինչ ենք ունենալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր