00:00:00

Մեկ տարում երկու կառուցվածքային փոփոխություն Շիրակի պետհամալսարանում (լուսանկար)

14:05, 27 ապրիլ 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Շիրակի պետհամալսարանի տխրահռչակ ռեկտոր Սահակ Մինասյանը,ով իրեն դրել է բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան լավագույն մասնագետի տեղ, ևս մեկ անգամ ապացուցեց,որ անգրագետ է...Սույն դիլետանտը Շիրակի պետհամալսարանում մեկ տարվա մեջ ցանկանում է երկրորդ կառուցվածքային փոփոխությունը կատարել և այն արդեն դրել է շրջանառության մեջ....Ըստ վերջին տվյալների` Սահակ Մինասյանն այդ փաստաթուղթը նույնիսկ հրամցրել է բուհի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների և այն հաստատել է տվել...Մարդատյաց սույն ՀՀԿ-ականը,ով չի սիրում մարդկանց հետ կենդանի շփումները և գերադասում է հեռավար գիտխորհուրդի և հոգաբարձուների նիստեր անցկացնել, բացարձակ ոչ մի քննարկումներ չի անցկացրել այս հարցի վերաբերյալ... Հետաքրքիր է,կա արդյոք Հայաստանում ևս մեկ բուհ,որտեղ մեկ տարվա մեջ երկու կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում...Սույն տգետը չի հասկանում,որ բուհական կրթության ոլորտում այս քանակությամբ և այսպիսի կարճ ժամկետներում փոփոխություններ կատարելը խոչընդոտում է ուսումնական գործընթացը և սթրեսային վիճակ է ստեղծում ամբողջ կոլեկտիվում...Սահակ Մինասյանին ձեռնտու է այս խայտառակ վիճակը...Որքան խառնաշփոթ և անկայունություն լինի բուհում,այնքան բուհի աշխատակիցները և ուսանողները քիչ ուշադրություն կդարձնեն Սահակ Մինասյանի հանցագործություններին և թալանին,որի արդյունքում ՇՊՀ-ն հայտնվել է խայտառակ ֆինանսական վիճակում...Զարմանալի է, որ այս ամենին չի արձագանքում ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը և ԿԳ նախարարությունը... Ըստ էության, նրանց համար ևս գիտության և արտաքին կապերի պրոռեկտորի հաստիքն ավելորդ է և գիտության ու արտաքին կապերի բաժինը միացրել է անհասկանալի ստորաբաժանումներին` բացարձակապես չհասկանալով դրանց բացառիկ կարևորությունը բուհի համար: Հավելեմ,որ մեկ ամիս առաջ Ցոլակյանին նաև հարցրել եմ,թե տեղյակ է որ Սահակ Մինասյանը նոր հաստիք է ստեղծել՝պրոռեկտորի տեղակալ և արդյո՞ք հոգաբարձուների խորհրդում այն քննարկվել է,որի վերաբերյալ որոշումն ԱՆՊԱՅՄԱՆ պետք է Ցոլակյանի ղեկավարած խորհուրդն ընդուներ...Ցոլակյանը շատ զարմացավ և պատասխանեց."Ո՛չ"...Սակայն այդ "ո՛չ"-ից հետո ոչինչ չի ձեռնարկել այդ անօրինականությունը կանխելու համար... Սահակ Մինասյանի շրջապատը նույնիսկ բարձրաձայնում է նոր պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի անունը, ով նախկինում ևս պրոռեկտոր է եղել,այն դեպքում,երբ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը շատ սուղ է...Տեսնես ինչի դիմաց է այդ ամենն արվում,երբ ընդամենը մեկ տարի առաջ այդ մարդու հասցեին ամենավերջին վիրավորանքներն էր հնչեցնում... Ինչպես միշտ, սանձարձակությամբ հայտնի Սահակ Մինասյանն ամեն ինչ անում է ծածուկ... Հ.Գ.Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի կոռումպացված ղեկավար Սահակ Մինասյանը ՇՊՀ-ն դիտում է որպես լաբորատոր առնետ,որի վրա փորձարկումներ է անում,իսկ նպատակը մեկն է՝ՇՊՀ-ն քարուքանդ անել... Այդքան վտանգավոր չէ Սահակ Մինասյանը, որքան այս արարածի հետևում թաքնված խոպանչիները, որոնք Շիրակի մարզի հետ աղերս չունեն և որոնց համար ՇՊՀ-ն ընդամենը շտաբ է ու կերուխումի վայր... Շիրակի մարզում շատ վաղուց էին խոսում,որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի սիրում գյումրեցիներին,քանի որ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ նա այստեղ պարտություն է կրել...Երևի հենց սրանով կարելի է բացատրել այն փաստը,որ երկու տարի առաջ նույն Սերժ Ազատի թեթև ձեռամբ ՇՊՀ ռեկտոր նշանակվեց իր ընտանիքին շատ մոտ կանգնած ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի շտաբի պետը՝տխրահռչակ և վատահամբավ կաշառակեր Սահակ Մինասյանը,ով 20 տարի ղեկավարել է մարզի հանրակրթական ոլորտը՝այն հասցնելով կործանման... Фото Gagik Hambaryan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր