00:00:00

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ինչ հարցեր են քննարկել առանձնատանը. Մանրամասներ. «Ժողովուրդ»

13:50, 27 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը, թե ինչպես անեն, որ ՀՀԿ-ից որևէ մեկը չնպաստի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, այլ ընտրի Կ. Կարապետյանին:
 ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կ. Կարապետյանին աջակցելու հարցում: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որևէ մեկը չընտրվի վարչապետ, և արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեև ՀՀԿ-ում այլևս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները:
Հույս ունեն՝ երեկվանից սոցիալական ցանցերում ընդդիմության դեմ սանձազերծած զրպարտչական բնույթի քարոզչական հարձակումով ինչ-որ արդյունքի հասնել: Բայց սա էլ վաղուց սպառված միջոց է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր