00:00:00

Թափ է առել «առնետավազքը». ՀՅԴ-ն վախենում է ճողոպրելու տեղ չունենա. «Իրատես»

13:38, 27 ապրիլ 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքական դաշտում կրկին թափ է առել «առնետավազքը». հանրության շրջանում այդ ուժերը սկսել են ավելի վատ ընկալվել, քան հանրապետականները: Եվ կրկին անփոխարինելի են դաշնակցականները, որոնք, ինչպես ժամանակին «պետության փողերը վերցրին ու հայդե Փարիզ», այնպես էլ հիմա, իրենց «սիրասուն» ՀՀԿ-ին լքեցին ու հայդե՛ փողոց: Դուրս եկան կոալիցիայից և նույնիսկ այնքան համարձակություն չունեցան, որ բացահայտ հայտարարեն, թե կանգնում են Նիկոլ Փաշինյանի կողքին, որովհետև մտավախություն ունեն, թե նորից կարող է իրավիճակ փոխվել, և իրենք ճողոպրելու տեղ չունենան: Սակայն այս ամենում մի շատ ուշագրավ բան կա. փաստորեն, ՀՅԴ-ն իր աջակցությունն է հայտնում այն շարժմանը, որը նպատակ ունի ՀՀԿ-ին ամբողջությամբ հեռացնելու իշխանությունից: Աջակցելով այս գործընթացին, ՀՅԴ-ն հիշո՞ւմ է իր անցյալը, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց դաշնակցության գործունեությունը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր