00:00:00

Վարդան Ղուկասյանը վախեցած է՝ չի մասնակցի Գյումրիում կազմակերպված հանրահավաքին. «Ժողովուրդ»

13:19, 27 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում և Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել: Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժմանը միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների և ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչ–որ պատճառով շատ վախեցած է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր