Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ինչպես և նախկինում պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում, և ես վաը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց՝ սկսելու բանակցությունների 2-րդ փուլը, բայց մենք ունենք կոնկրետ պայման. Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես պետք է ծայրից ծայր տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի՝ ինչ է քննարկվում, մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու»: