00:00:00

Պարոն Փաշինյանն անկեղծ չի, ինչո՞ւ է Ծառուկյանի հետ փակ դռների հետևում հանդիպել. Շարմազանով

03:10, 27 ապրիլ 2018

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ՀՀԿ-ի կողմից բանակցության մանդատ ունեցող Կարեն Կարապետյանը, կարծում եմ, ինքը կորոշի մասնակցել այդ հանդիպմանը, թե չմասնակցել և ընդունել այդ առաջարկը, թե ոչ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կարեն Կարապետյանին արած բանակցային հրավերի մասին : Վերջինիս Փաշինյանը վաղը կեսօրին հրավիրել է Մարիոթ հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները, իսկ պայմանն այն է, որ դրանք լինելու են լրագրողների ներկայությամբ: Շարմազանովը նշեց, որ երեկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների հանդիպման, իրենց համար օրակարգը բաց է: «Մենք նույնը ակնկալում ենք նաև մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ չսահամանափակեն: Իմ կարծիքով՝ ուղիղ եթերում բանակցություններ չեն լինում, կարելի է վերջում ասուլիսով հանդես գալ, բայց ուղիղ եթերում բանակցություններ չանել: Ավելին, պարոն Փաշինյանն անկեղծ չի առնվազն այս հարցում: Այսօր ինքը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ դռների հետևում»,-ընդգծեց նա: Վերջինս հարցնում է, թե այդ ինչու Գագիկ Ծառուկյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ գործիչների հետ հանդիպումները նույն ներքաղաքական թեմայով առանց լրատվամիջոցների են ընթացել, իսկ ՀՀԿ ներկայացուցչի հետ հանդիպումը պիտի ուղիղ եթերով լինի: «Եթե դու ժողովրդից թաքցնելու բան չունես, ինչո՞ւ ես Ծառուկյանի հետ առանց լրատվամիջոցների հանդիպում, երկակի ստանդարտներ են: Գագիկ Ծառուկյանի հետ էլ է չէ ներքին քաղաքականությունից խոսացել, բա դա ինչպե՞ս է լինում»,-եզրափակեց Փաշինյանը: Ինչ վերաբերում է  Փաշինյանի՝ «կամ ես եմ վարչապետը, կամ երկիրը վարչապետ չի ընտրելու» հայտարարությանը, ապա նա ասաց. «Սա դեպի դիկտատուրա տանող հայտարարություն է: Ես շատ եմ հարգում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, բոլոր բողոքավորներին, փողոց դուրս եկած քաղաքացիների իրավունքները, բայց չի կարելի նման ուլտիմատումով գնալ՝ կամ ես եմ, կամ ոչինչ: Կներեք, սա ոչ ժողովրդավարական գործչի հայտարարություն է, և ես չեմ կարծում, որ որևէ մարդ, ով քիչ, թե շատ հասկանում է քաղաքականությունից, որևէ դեսպան, միջազգային կառույցի ներկայացուցիչ, ով խոսում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ, կարող է ասել, որ «կամ ես, կամ ոչ ոք»-ը ժողովրդավարական հայտարարություն է: Պարոն Փաշինյանն ու իր գործընկները մեզ անընդհատ մեղադրում են քաղաքական մենաշնորհի մեջ, որն իրականում չկար, բայց հիմա ինչպե՞ս է լինում՝ կամ ես եմ, կամ ոչ ոք: Կարող է՝ մարդ կա՝ Էդմոն Մարուքյանին է ընտրում, մարդ կա՝ Արամ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Կարեն Կարապետյանին: Իսկ մեր նպատակը բազմակարծություն ունեցող երկիր կառուցելն է: Եվս մեկ անգամ իմ քաղաքացիներին ու բլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր խնդիրները լուծել համերաշխության միջոցով առանց նախապայմանների»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր