00:00:00

Գործընթացներն ինձնից անկախ շատ ավելի արագ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց. ՀՀ նախագահ

00:54, 27 ապրիլ 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարդիկ շատ հաճախ չէին արտահայտում իրենց կարծիքը նախկինում, և թվում էր, թե քաղաքացիների շրջանում ինչ-որ ազատության պակաս կա։ «Ընտրվելուց հետո որպես նախագահ իմ առջև դրված խնդիրների շարքում ունեի մեկ կարևոր խնդիր՝ հանրության ներսում քաջալերել սեփական կարծիք ունենալու ազատությունը, քաղաքացիական դիրքորոշում ունենալը։ Այսինքն՝ ստեղծել մի իրավիճակ, որ յուրաքանչյուրը, մանավանդ երիտասարդները կարողանան ու հնարավորություն ունենան արտահայտել իրենց կարծիքը։ Եվ գործընթացները, ինձնից անկախ, շատ ավելի արագ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց։ Կարծիքը բացահայտորեն չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք այնպիսի Հայաստան, որտեղ կարծիքն արտահայտվում է հստակ», - հայտարարել է նախագահ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր