00:00:00

Մի գրամ չկասկածեք՝ մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք այս ժողովրդի գլխին. Ա. Միրզոյան

00:15, 27 ապրիլ 2018

«Կարծում եմ՝ գիտեք, նկատել եք, որ երեկ, այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը հանդիպում է Մարտիրոսին, մեզ են ուզում հանդիպել ու մեզնից են ինչ-որ պաշտոններ ուզում»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Քայլ արա» շարժման ղեկավարներից Արարատ Միրզոյանը: «Մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, մարդկանց պաշտոններ բաժանել, մենք ուզում ենք ուղղակի փոխել համակարգը, մենք ուզում ենք ձեզ հետ միասին փոխել խաղի կանոնները, հասարակական հարաբերությունները, արժեքները, մի գրամ չկասկածեք՝ մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք այս ժողովրդի գլխին»,-հավելեց նա: Ըստ Միրզոյանի՝ պետք է ՀՀԿ-ականները, ինչպես նաև ԱԺ մյուս ուժերի անդամները մայիսի 1-ին վարչապետի ժամանակավոր թեկնածուի համար պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին: «Որևէ այլ քվեարկության արդյունք կլինի ձեր խայտառակությունը, ոչ լեգիտիմ, որովհետև ժողովուրդը դա չի ընդունելու : Այս լուծումը ժամանակավոր է, դրանից հետո լինելու են ողջամիտ ժամկետնեում խորհրդարանական ընտրություններ, այն ժամանակ խնդրեմ, մրցակցեք»,-եզրափակեց Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր