00:00:00

Սերժ Սարգսյանն Արցախի անվտանգության գլխավոր մարտահրավերն էր. Ա. Գրիգորյան

23:54, 26 ապրիլ 2018

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ իրեն շատ են դիմում Արցախի հետ կապված հարցերով: Նա նաև դիմեց արցախցիներին, որպեսզի քննարկումներում հաշվի առնեն, որ ելակետ պետք է ընդունել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է Արցախի գլխավոր մարտահրվերը: «Նրա կառավարման օրոք Հայաստանից արտագաղթել է 370 հազար քաղաքացի»,-ասաց նա, ապա հավելեց, որ Ս. Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում, ունեցել ենք մարդկային ու տարածքային կորուստներ: «Այս շարժումը չեզոքացրել է Արցախի ամենագլխավոր վտանգը: Ըստ նրա՝ ժողովրդավար Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխիքը: «Այն խթան է հնդիսանալու տնտեսական զարգացման, և մենք այլևս չենք պատերազմի Ադբեջանի հետ 80-ականների զենքով: Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնեն քննարկում ծավալելուց: Ես կոչ եմ անում արցախցիներին համոզված լինել, որ այս շարժումն ամրապնդելու է հենց Արցախի անվտանգությունը, այս շարժումը նաև շարունակությունն է 88-ի պայքարի»,-ասաց Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր