00:00:00

Տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած 367 բնակիչ աջակցություն կստանա

23:45, 26 ապրիլ 2018

Գործադիրի որոշմամբ՝  կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր