00:00:00

Հայտնի է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը

20:40, 26 ապրիլ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան Ազգային Ժողովում տեղի է ունեցել պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը բավականին երկար է տեւել: Մեզ հայտնի դարձավ, որ Սարգսյանը մեկ անգամ եւս անդրադարձել է վարչապետի պաշտոնից իր հրաժարականի պատճառներին, նաեւ նշել, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի բացառապես անցնցում: ՀՀԿ նիստի ընթացքում խոսվել է նաեւ առաջիկա վարչապետի ընտրության մասին: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀԿ-ում այս պահին որոշում կա, որ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է: ՀՀԿ-ից մոտ կանգնած մեր աղբյուրները ասում են, որ Կարապետյանի առաջադրումը կարող է ընդունելի լինի այս պահին ճամբարափող եղած ՀՅԴ-ի եւ ոչ մի առանցքային հարցի շուրջ երբեք դիրքորոշում չունեցող ԲՀԿ-ի համար: Միեւնույն ժամանակ կուսակցությունում որոշել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն կգլխավորի արդեն մյուս Կարեն Կարապետյանը՝ ներկայիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Նշենք, որ անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածուին ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Հանրապետական խմբակցությունը Սահմանադրությամբ տրված ժամկետներում` մինչև ապրիլի 30-ը ներառյալ, կքննարկի Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի հարցը և կգա միասնական որոշման: «Ինչ որոշման էլ մենք հանգենք, դա պայմանավորված է լինելու բացարձակապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, Հայաստանի քաղաքացիների շահերի սպասարկմամբ` նկատի ունենալով ազգային անվտանգության և ներքին կայունության առաջնահերթությունը: Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, որտեղ պետության և հայրենիքի շահն ամենավերն է և մենք կառաջնորդվենք նժդեհյան հետևյալ սկզբունքով` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Հիշեցնենք, որ վարչապետի հարցի քննարկումը խորհրդարանում տեղի կունենա մայիսի 1-ին: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր